Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի ստեղծողն է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի Էլեկտրոնային ֆոնդային սակարկություններում Zoom Video Communications-ի բաժնետոմսերի գինը մի քանի ժամվա ընթացքում աճել են մոտավորապես 26 տոկոսով՝ մինչեւ 410 դոլար:

Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ եթե այդ միտումը շարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ի առավոտ, Յուանի կարողությունը կգերազանցի 20 միլիարդ դոլարը:

Ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են դրական կորպորատիվ հաշվետվության հրապարակումից հետո: