Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել․ դեսպանատուն

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 100 ռուսաստանցի հայրենիք են վերադարձել․ դեսպանատուն

Երևան-Դոնի Ռոստով չվերթով ավելի քան 106 ռուսաստանցի Հայաստանից հայրենիք են վերադարձել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Նշվում է, որ երբ դեսպանատունը տեղեկություն է ստացել, որ Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթ է կազմակերպվում ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար, օգտագործել է այդ հնարավորությունը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, նաև ՌԴ կառավարության կից Օպերատիվ շտաբի հետ։

Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից 2822 մարդ է մեկնել։

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է։