Լուկաշենկոն թաքուն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն թաքուն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդման արարողությունը կայացել է Մինսկի Անկախության պալատում՝ երկրի ղեկավարի պաշտոնական նվստավայրում, հայտնում է Բելտան։

Սահմանադրության համաձայն՝ Լուկաշենկոն երդվել է ժողովրդի առաջ ու համապատասխան փաստաթուղթ ստորագրել։ Նախագահի վկայականը նրան տվել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան։

Բելառուսի իշխանությունները նախապես չեն հրապարակել երդման արարողության ամսաթիվը։ Օրենքով նոր նախագահը պետք է պաշտոնն ստանձնի ընտրությունների արդյունքների հրապարակումից ոչ ուշ, քան 2 ամիս հետո։

Երդման արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնատար անձինք, պատգամավորներ և այլ ոլորտների գործիչներ։