18 օրում հայկական ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց

18 օրում հայկական ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց

Հայկական հակաօդային պաշտպանության համակարգի գործունեության արդյունքում 18-օրյա մարտական գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց։ Այդ թվում՝ խոցվել է 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ, շտաբի պետ Գարիկ Մովսիսյանը։

«Յուրային զորքերի հարվածներ եղել են, երկու անգամ, կորուստների մասին չենք ուզում խոսել, որովհետև դա կարող է վնասել մեր համակարգի գործունեությունը»,- ասաց նա։

Մովսիսյանը հավելեց՝ բոլոր անհրաժեշտ միջոցները գործարկվում են, որպեսզի հակաօդային պաշտպանությունը կարողանա կատարել օդային սահմանների պահպանության ու պաշտպանության մարտական խնդիրները։