Իշխանությունը տալու համար չէ․ Լուկաշենկո

Իշխանությունը տալու համար չէ․ Լուկաշենկո

Իշխանությունը նրա համար չէ, որ վերցնես, գցես ու տաս։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի նոր գլխավոր դատախազին ներկայացնելիս, հայտնում է Բելտան։

«Ուզում եմ տղամարդավարի ասել․․․ ինչ հաճախ են նախատում, որ «իշխանությունը չի տա»։ Ճիշտ են նախատում։ Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել։ Իշխանությունը չի տրվում, որ վերցնես, գցես ու տաս», – ասել է Լուկաշենկոն՝ հիշեցնելով 90-ականները, երբ «իշխանության վրա տրորում էին ոտքերը»։ «Չեմ ուզում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Այդ պատճառով ոչ ոք չի համարձակվի իշխանությունը գցել ցեխը, ինչպես նրանք են պահանջում», – ասել է Լուկաշենկոն։

Այնուհետև, դառնալով դատախազներին՝ Լուկաշենկոն ասել է․ «Դա կանեմ ձեզ հետ կամ առանց ձեզ, դուք որոշեք։ Ուզում եք կողքիս կանգնել ու փրկել երկիրը, կանգնեք։ Չեք ուզում, մի դավաճանեք»։

Լուկաշենկոն ասել է նաև, որ իշխանությունն իր համար չի պահում։ «Ռուսներին արդեն ասել եմ՝ վաղ, թե ուշ այդ իշխանությունն ուրիշները կվերցնեն, բայց օրենքով կվերցնեն, ոչ փողոցի ճնշման տակ։ Դուք կրթված մարդիկ եք, մտածեք։ Կոչ չեմ անում ձեզ փրկել պետությունն օրենք խախտելով»։