Մակունցը չցանկացավ մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը

Մակունցը չցանկացավ մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չցանկացավ մեկնաբանել խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը:

Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ խնդրելով ի գիտություն ընդունել Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը:

«Այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանության, այդ պահին կտեղեկացնեմ ձեզ: Խնդրում եմ ի գիտություն ընդունել պարոն Ջուլֆալակյանի հանրային հայտարարությունը»,- ասաց Մակունցը: