Էսթետիկ ֆիլմեր Իտալիայի մասին

Էսթետիկ ֆիլմեր Իտալիայի մասին

Իտալիայի թեմատիկայով ֆիլմեր միշտ եմ սիրել ու տարվել սյուժեով, առանձնակի հրապուրանքով եմ դիտել: Առաջին հայացքից այս ֆիլմերը միմյանցից շատ տարբեր են թվում, սակայն նրանց միավորում են Իտալիայի գլխապտույտ առաջացնող տեսարժան վայրերը, իտալական ոգին և գեղեցկությունը: Ներկայացնում եմ Իտալիայի թեմատիկայով ֆիլմերի իմ ընտրանին: 

1. To Rome with Love / Հռոմեական արկածներ

Իտալիայի մասին ֆիլմերի իմ ցանկի առաջին տեղում է գտնվում Վուդի Ալլենի այս հրաշք ռոմանտիկ կատակերգությունը։ Դերասանական կազմը՝ հենց Վուդի Ալլենի գլխավորությամբ, Հռոմի տեսարանները, մարդկային հասարակ պատմությունները՝ անկանխատեսելի ընթացքով, ստիպում են գրեթե ամբողջ ֆիլմը ժպիտով ու հիացմունքով դիտել։ 


Նկարահանման վայրը՝ Հռոմ: 

2. Under the Tuscan Sun / Տոսկանայի արևի տակ

Ամուսնալուծությունից հետո երիտասարդ գրող Ֆրենսիսի դեպի Իտալիա ճանապարհորդությունը փոխում է նրա ողջ կյանքը։ Այս ֆիլմից հետո մնում է հավաքել ճամպրուկներն ու մեկնել Իտալիայի կոլորիտային և արևոտ գյուքաղաքաքներից մեկում ապրելու։

Նկարահանման վայրեր՝ Հռոմ, Պոզիտանո, Կորտոնա:
Նկարահանման վայրեր՝ Հռոմ, Պոզիտանո, Կորտոնա:

3. Eat Prey Love / Կեր, աղոթիր, սիրիր

Ջուլիա Ռոբերտսի գլխավոր դերակատարությամբ այս ֆիլմից շատ բան կարելի է սովորել։ Ֆիլմում գերակշռում են իտալերենը, իտալական ճաշատեսակները և հավերժական քաղաք Հռոմի տեսարանները։ Իտալացիներն իրենց օրինակով են սովորեցնում, թե ինչպես իսկապես կարելի է վայելել ու սիրել կյանքը։


Նկարահանման վայրեր՝ Հռոմ:

4. Sorry If I Call You Love / Ներիր սիրո համար

Իտալական կրքեր, սեր ու Ռաուլ Բովա: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: Ֆիլմը հերթական անգամ ապացուցում է, որ սերը տարիք չի հարցնում։ 37-ամյա Ալեքսը բաժանվում է իր «հավերժ» հարսնացուից, ինչից հետո հանդիպում է 17-ամյա Նիկիին, ում հետ սիրավեպ է սկսվում: Սակայն նրանց միջև բռնկված սերը առաջացնում է բոլոր բարեկամների և ընկերների դժգոհությունը: 


Նկարահանման վայրեր՝ Հռոմ, Բակոլի:

5. The Talented Mr. Ripley / Տաղանդավոր պարոն Ռիփլին

Բոլոր ժամանակների «100 լավագույն դետեկտիվ վեպեր»-ի ցանկում ներառված վեպի էկրանավորումը։ Լարված սյուժեով հոգեբանական թրիլլեր՝ հարուստ գժվելու չափ սիրուն իտալական տեսարաններով՝ այդ թվում Պոզիտանոյից։ Իսկ դերասանական կազմի, ավելի շուտ ֆանտաստիկ եռյակի (Մեթ Դեյմոն, Ջուդ Լոու, Գվինեթ Փելթրոու) մասին ուղղակի կլռեմ։


Նկարահանման վայրեր՝ Հռոմ, Սորենտո, Նեապոլ, Պալերմո, Սիցիլիա, Վենետիկ:

6. Roman Holiday / Հռոմեական արձակուրդներ 

Եվ չեմ կարող չհիշել նաև էտալոն դարձած օսկարակիր հին ֆիլմերից այս մեկը։ ՕդրիՀեփբըրնի հմայքը միայն բավական է, որ այս ֆիլմը սիրվի։ Ու եթե անգամ ունեցել եք հռոմեական արկածներ, միևնույնն է, ֆիլմն արժանի է դիտման։ Հռոմն իր տեսարժան վայրերով՝ Կոլիզեը, Իսպանական աստիճանները, Տրեվի շատրվանը, արքայադուստր Աննայի և լրագրող Ջո Բրեդլիի սիրային արկածները։ 


Նկարահանման վայրեր՝ Հռոմ:

Հուսամ՝ օգտակար էր ու հավանեցիք, իսկ եթե ֆիլմացանկից դիտել եք, ապա կսպասեմ կարծիքների։