Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա

Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով lb.ua կայքին:

«Իհարկե, եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-հայտարարել է Տիխանովսկայան:

Հստակեցնող հարցին այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն հեռանալու դեպքում անձնական անվտանգության երաշխիքներ կստանա, Տիխանովսկայան պատասխանել է.«Այո, նույնիսկ ավելին»: