Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, որով կանգնել է․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, որով կանգնել է․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմն ավելի շուտ չէր կարող կանգնել, այսինքն՝ պատերազմն ավելի շուտ կարող էր կանգնել այն նույն պայմաններով, որով կանգնել է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ Պաշտպանության բանակը, մենք որոշել ենք, որ պայքարենք այնքան ժամանակ, մինչև պայքարն իմաստ ունի։ Մենք մեր ընտրությունը կատարել ենք, ես չեմ համարում, որ սխալ ընտրություն ենք կատարած եղել, բայց, այո, մենք մեր կառավարման շրջանում չենք կարողացել անել այն, որ այդ ընտրությունը երաշխավորվեր, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ 2,5 տարվա ընթացքում արվել է շատ բան»,- ասաց նա։

Փաշինյանը հարցադրում արեց․ «Ի վերջո ի՞նչ էին ուզում։ Ուզում էին, որ պատերազմը կանխարգելվեր, թե՞ ուզում էին, որ հողեր չհանձնվեր։ Իսկ հիմա մեզ ուրիշ բանի մեջ են մեղադրում, ասում են՝ ինչո՞ւ շուտ չհանձնեցիք հողեր, որ պատերազմը կանխարգելվի, ինչո՞ւ շուտ չհանձնեցիք հողեր, որ պատերազմն ավելի շուտ կանգնի»։