Զանգել ու գումարի դիմաց մեկնաբանություն են ուզել, որ Հայաստանը թիրախավորել է Ադրբեջանի նավթային ոլորտը․ ռուս տնտեսագետ

Զանգել ու գումարի դիմաց մեկնաբանություն են ուզել, որ Հայաստանը թիրախավորել է Ադրբեջանի նավթային ոլորտը․ ռուս տնտեսագետ

Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Գլոբալիզացիայի խնդիների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկն իրենից գումարի դիմաց մեկնաբանություն է խնդրել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու համար։

Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է ուզել առ այն, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»։ «Իմ հարցին, թե ինչու Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա», – գրում է Դելյագինը և հարցը ուղղում՝ «եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։