Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից․ տարածքային զիջումների և ժամկետների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չեն քննարկվել․ Վահրամ Պողոսյան

Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից․ տարածքային զիջումների և ժամկետների հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռ չեն քննարկվել․ Վահրամ Պողոսյան

Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: