Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան։ Բոլորը գտնվում են բժշկական պատշաճ հսկողության տակ, զինվորական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում։ Այս մասին առցանց ճեպազրույցում տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, հատկապես Հյուսիսի ու Հարավի ուղղությամբ։ Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան կիրառելով ծանր հրետանային միջոցներ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակվող գործողությունները։ Մեր զինված ուժերն այս պահին վարում են համառ ու հերոսական մարտեր։ Նոր կորուստների մասին արդեն պաշտոնապես հայտնվել է, լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են»,- ասաց նա։