Հայկական ծիրանի սպառման հարցը կարգավորվել է. Food city-ն խոստացել է ընդունել բեռնատարները. ТАСС

Հայկական ծիրանի սպառման հարցը կարգավորվել է. Food city-ն խոստացել է ընդունել բեռնատարները. ТАСС

Հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրը Մոսկվայում կարգավորվել է, Food city-ն խոստացել է ընդունել տարածք մտնող բեռնատարները:

Այս մասին ТАСС  գործակալությանն այսօր հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը.

«Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ի հետ կապված իրավիճակին: Եթե բեռների տերերն ու բեռնատարների վարորդները որոշեն այնտեղ գնալ, մեզ խոստանում են, որ ամեն ինչ նորմալ է լինելու: 2 մեքենաներ արդեն կարողացել են մուտք գործել գիշերը»:

Տողանյանը հավելել է, որ ընդհանուր առմամբ անցնում են նորմալ աշխատանքի, հայկական մրգերի վաճառքի հետ կապված խնդիրներ այժմ չկան:

«Տեսնենք, թե Food city շուկա ժամանող բեռնատարների տերերը ինչ կորոշեն՝ թողնել բեռնատարներն այնտեղ, թե այնուամենայնիվ, ուղեւորվել այլ առեւտրի կենտրոն» :

Հիշեցնենք, ավելի վաղ Տողանյանն ասել էր, որ հայկական ծիրանով բռնված մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել առեւտրի կենտրոնի տարածք, ինչի հետեւանքով մթերքը փչանում է: