Եթե անկումային այս գործելակերպը շարունակվի, ծանր լուսաբացները շարունակվելու են 

Եթե անկումային այս գործելակերպը շարունակվի, ծանր լուսաբացները շարունակվելու են 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.

Տեւական ժամանակ է, որ Բաքուն կորցրել է կոնվենցիոնալ պատերազմը շարունակելու հնարավորությունները մի շարք պատճառներով, որոնց մասին շատ է խոսվել: Տեսնելով, որ դա չի ստացվում, Բաքվի հանցախմբի պարագլուխը սկսել է հոգեբանական պատերազմ՝ այսպես կոչված դրոշակախաղ, որին մեր բանակը հակադրել է գյոռբագյոռ գործողությունը:

Ալիեւի նպատակը պարզ է՝ հարավում այդ մարտավարության շարունակումը Շուշիում՝ այստեղ դրոշակ տնկելը հավասարեցնել հայկական կողմի կապիտուլյացիայի հետ, դուրս թողնելով հայկական բանակի գործոնը:

Թեեւ մեր բանակը շարունակում է հերոսական պայքարը, նոր մարտավարությունը յուրացնելով ու թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, բայց պարզվում է՝ Ալիեւի հնարքն իր ազդեցությունն է թողել մեր հանրության մի մասի վրա, ովքեր ամեն առավոտ արթնանում են ախուվախով եւ «Շուշիի անկման» ապոկալիպտիկ մտքերով:

Ալիեւին երեւում է հաջողվել է ձեւավորել որոշակի հոգեվիճակ հանրության այդ մասի մոտ, նրան կտրելով իրականությունից: Միեւնույն ժամանակ, ամենացավալին այն է, որ այդ խայծը երեւում է կուլ է տվել Արցախի քաղաքական ղեկավարությունը, որի հատկապես այս օրերի պահվածքն ու գրառումները հարցեր են առաջացնում եւ ամենավատը՝ կասկածներ, թե ինչով են զբաղված այս մարդիկ:

Սթափվեք, ամոթ է: Այդ տրամադրությունների հետեւանքն է, որ թշնամու ոչ մեծ ելուզակախմբերը կարողացան թափանցել Հադրութի բնակավայրերը, ճանապարհներ «գցելով» դեպի Շուշի: Դրա փոխարեն, քաղաքական ղեկավարության պարտքն է կազմակերպել տեղական ինքնապաշտպանությունը, կտրել այն արահետները, որտեղով «անընդհատ լցվում են», այդտեղ խեղդելով Բաքվի այս մարտավարությունը:

Սա իմ կյանքի ամենածանր լուսաբացն էր: Եթե անկումային այս գործելակերպը շարունակվի, ծանր լուսաբացները շարունակվելու են։