ԱՄՆ արևմտյան ափին մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

ԱՄՆ արևմտյան ափին մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։ Այդ մասին սեպտեմբերի 11-ի երեկոյան հայտնել է «CNN» հեռուստանկերությունը։ Ընդ որում, իշխանությունները մտահոգ են, որ զոհերի իրական թիվը կարող է էլ ավելի մեծ լինել։

Օրեգոնում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, մի քանի տասնյակ մարդ էլ համարվում է անհետ կորած։  Ինչպես հայտարարել է Օրեգոն նահանգի նահանգապետ Քեյթ Բրաունը, հրդեհն ընդգրկում է ավելի քան 4000 քառակուսի կիլոմետր տարածք։ Օրեգոնի անտառային տնտեսության հրշեջ ծառայության վարչության ղեկավար Դուգ Գրեյֆը հայտարարել է, որ հրշեջները ստիպված պայքարում են առնվազն 16 խոշոր հրդեհների դեմ։