«Քեֆ չի լինի». «Լադանիվա» խումբը ներկայացրել է հերթական հայալեզու ստեղծագործությունը

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, հրապարակել  է «Քեֆ չի լինի» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նոր երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը «Լադանիվա» խումբն է: