Նավալնիին թունավորել են Նովիչոկի նման նյութով․ Գերմանիայի կառավարություն

Նավալնիին թունավորել են Նովիչոկի նման նյութով․ Գերմանիայի կառավարություն

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են նյարդային համակարգը կաթվածահար անող նյութով, որը նման է Նովիչոկին։ Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի կառավարությունը։ Նավալնիի օրգանիզմում թույնի հետքերի առկայությունը հաստատել են թեստերը, որոնք անցկացրել են գերմանական բանակի լաբորատորիաները։

«Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ Ռուսաստանում կիրառել են քիմիական թունավորող նյութ», – նշված է հաղորդագրությունում։