Երեւանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվելու են

Երեւանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվելու են

Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: