Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք գործող իշխանության սպասարկուները չեն

Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք  գործող իշխանության սպասարկուները չեն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՍԴ նորընտիր դատավորների անձերի շուրջ քննադատություններին։

«Իշխանություններն ասել են, որ չեն ձևավորելու Սամանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային կամ որը պատկանելու է իշխանությանը։ Իշխանությունը ձևավորելու է Սահմանադրական դատարան, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային։ Իսկ այդ առումով, ես կարծում եմ, ԱԺ պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումը կայացրել են։ Եվ չեմ համարում, որ այստեղ մենք որևէ մեկին դավաճանել են։ Նախ և առաջ պետք է հասկանանք, թե ովքեր են այդ խոսացողները, և վստահեցնում եմ ձեզ՝ մենք ում էլ բերեինք, ինչ թեկնածու էլ լինի, մշտապես լինում են տարբեր շահեր»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ քննադատողներն ունեն այլ պատկերացում, իսկ իշխող խմբակցությունը՝ այլ։

ԱԺ փոխնախագահը բացառեց, որ ՍԴ նոր կազմի կողմից Հրայր Թովմասյանը կարող է ընտրվել ՍԴ նախագահ։

Անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի մասին քննադատություններին, Սիմոնյանն ասաց, որ Խունդկարյանը կարող է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները։ «Մենք դատական համակարգում չենք տեսնում գեթ մեկ օրինակ, որտեղ ինքը խամաճիկի դերում է հանդես եկել։ Մենք նստել ենք կենսագրություններ ենք ուզում քննարկենք, փաստն այն է, որ այս պաշտոնին հավակնելու համար կան շատ խիստ պահանջներ։ Եվ այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուները, ոչ էլ կապ ունեն»։