Դադիվանքը հայկական է, ինչու ենք մենք թղթով մի ստորագրությունով մատուցում եւ նրանց կամքը կատարում

Դադիվանքը հայկական է, ինչու ենք մենք թղթով մի ստորագրությունով մատուցում եւ նրանց կամքը կատարում

Դադիվանքը հայկական է, ինչու ենք մենք թղթով մի ստորագրությունով մատուցում եւ նրանց կամքը կատարում, ասում է Դադիվանքի Տեր Հովհաննեսը:

«Թող պատմաբաններ գան ու քննարկեն, այս տարածքը ադրբեջանական է, թե՞ հայկական է: Իսկ եթե հայկական է, ինչու ենք մենք թղթով, մի ստորագրությունով մատուցում եւ նրանց կամքը կատարում: Այ սա է խնդիրը: Մենք` հայերս որտեղ էլ որ եղել ենք, ստեղծել, արարել ենք, եւ դա ապացույց է, մեր խաչքարերը  մեր կնիքն է, մեր վանքերը, մեր դրոշմն է, մենք սրանով ենք ապացուցում, որ մենք հայ ենք, քրիստոնյա ենք, որտեղ էլ լինենք, մենք պետք է ստեղծենք: Ընդամենը 2-3 օր է մնացել որ անօրենները ոտք դնեն այս սուրբ հողի վրա, կտեսնեք` մի ամիս հետո ինչ վիճակում է լինելու, բայց աշխարհը լռում է: Չգիտեմ, ցավ եմ ապրում, այն երկու խաչքարերը 1283 թվականի խաչքարեր են եւ  800 տարի այնտեղ մնացել են, բայց ես վաղը պիտի հանեմ, ձեռքս չի գնում»,- ասում է Տեր Հովհաննեսը: