Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման

Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Կարեն Աղասիի Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման, իսկ ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակը:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում  Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի բարձրագույն կոչմանն էր արժանացրել: