Ադրբեջանն արգելված կասետային ռումբեր է կիրառում հայերի դեմ. Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները

Ադրբեջանն արգելված կասետային ռումբեր է կիրառում հայերի դեմ. Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները

Ադրբեջանի զինված ուժերն արգելված կասետային ռումբեր են օգտագործում հայերի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին հաստատել են արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք այցելել են Արցախ:

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հոկտեմբերի 5-ին եղան տեղեկություններ, որ օգտագործվում են կասետային ռումբեր, որոնք գործարկելիս տարածում են պայթուցիկ ռումբեր: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուժեղ հրետակոծությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեսել են չպայթած փոքր ռումբեր: Այս մասին գրել է նաև Telegraph-ը՝ նշելով, որ Ադրբեջանը կասետային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա:

Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ: