Ջո Բայդենի շտաբից հայտնել են, որ իրենց թեկնածուն հաղթում է ընտրություններում․ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է

Ջո Բայդենի շտաբից հայտնել են, որ իրենց թեկնածուն հաղթում է ընտրություններում․ քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են ընտրություններում հաղթանակ տանելու մասին:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթեցինք: Եվ մենք կպաշտպանենք այս ընտրությունները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ առցանց ասուլիսում հայտարարել է շտաբի խորհրդական, փաստաբան Բոբ Բաուերը:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ նախնական արդյունքների համաձայն՝ Բայդենը ստացել է ընտրիչների 238 ձայն, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 213: Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն հավաքել:

Աղբյուրը նշում է, որ քանի որ ընտրությունների արդյունքները դեռևս բոլոր նահանգներում չեն հաշվարկվել, իսկ Հյուսիսային Կարոլինա և Փենսիլվանիա նահանգներում դրա համար կարող են օրեր պահանջվել, թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է: