Էլթոն Ջոնն իր աջակցությունը հայտնեց հայերին՝ Instagram-ում անդրադառնալով պատերազմին

Էլթոն Ջոնն իր աջակցությունը հայտնեց հայերին՝ Instagram-ում անդրադառնալով պատերազմին

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր աջակցությունն է հայտնել հայերին՝ Instagram-ում միանալով red block չելենջին և կատարելով հետևյալ գրառումը.

«Ես այսօր միանում եմ մյուսներին՝ red block տեղադրելով, քանի որ մենք ուզում ենք խաղաղություն հայերի համար։

2018-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիրը և շրջապատված էի հայ ժողովրդի կողմից ինձ ցուցաբերած բարությամբ ու մարդասիրությամբ: 

Այժմ Հայաստանն ու Արցախը ենթարկվում են ադրբեջանական /թուրքական անհիմն ագրեսիայի հարձակման: Քաղաքացիական անձինք թիրախավորվում են, և երկու կողմերից էլ անտեղի զոհեր կան:

Հայերը գեղեցիկ մարդիկ են, տարիների պատմական հալածանքներից հետո նրանք արժանի են կայուն խաղաղության»,-գրել է երգիչը: