Մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու. Արթուր Աբրահամ

Մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է հայկական համայնքի կազմակերպած հավաքին` ի աջակցություն Հայոց բանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբրահամը ելույթի ընթացքում շեշտել է, որ Արցախը Հայաստան է, և այն ինչ արվում է Թուրքիայի կողմից պատասխան է ստանալու:

«Մենք Հայաստան չունենք ինչ-որ մեկին տալու, մենք Արցախ չունենք ինչ-որ մեկին տալու»,- ասել է Աբրահամը: