Հրապարակ օրաթերթը պնդում է՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ

Հրապարակ օրաթերթը պնդում է՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ
Հրապարակ օրաթերթը պնդում է՝ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ

Հրապարակ օրաթերթը պնդել է իր հրապարակած տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ: Թերթը նշում է, որ հենց այդ հանդիպման համար է քրեական գործերից մեկով Սերժ Սարգսյանը հրավիրվել հարցաքննության, իբրեւ վկա: Ըստ թերթի, դա է եղել առիթ, որպեսզի Սարգսյանն այցելի ԱԱԾ:

Թե երկրորդ, թե երրորդ նախագահի գրասենյակները հերքել են տեղեկությունը, սակայն այդ հերքումից հետո Հրապարակը պնդում է, որ ԱԱԾ մեկուսարանում եղել է Քոչարյան-Սարգսյան հանդիպում:

Այս տեղեկությունը թերևս հետաքրքիր է վերջին շրջանում զարգացող իրադարձությունների ֆոնին, երբ Սերժ Սարհսյանը մասնակցում է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, իսկ մինչ այդ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորում  է ապրիլյանի հարցը սառեցնել: Այս ամենին հետևում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջապատի արձագանքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկայում և արդյո՞ք զուգադիպություն է, որ նշված իրադարձությունները տեղի են ունենում նախկին երեք նախագահների ակտիվ երկխոսության ֆոնին:

Չմոռանանք, որ Ապրիլյան քառօրյայից հետո տեղի ունեցավ Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը, իսկ այժմ՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո տեղի է ունենում Սարգսյան-Քոչարյան ենթադրյալ հանդիպումը:

Այպիսով, հետևելով իրադադարձություններին և Սերժ Սարգսյանի՝ մեկը մյուսին հաջորդող քայլերին ու նրա պատրաստակամությանը՝ արտակարգ դրությունից հետո հանդես գալ ասուլիսով ապրիլյանի վերաբերյալ, կարելի է եզրակացնել, որ երկխոսությունն այս փուլում չի ստացվել: