Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար նվիրաբերեց Հայաստան համահայկական հիմնադրամին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին: