Դուք՝ սահմանին, մենք՝ ձեր թիկունքին. ՀՌՀ ուսանողները արդեն մի քանի օր է, ինչ զինվորների համար հումանիտար օգնություն են հավաքագրում

Դուք՝ սահմանին, մենք՝ ձեր թիկունքին. ՀՌՀ ուսանողները արդեն մի քանի օր է, ինչ զինվորների համար հումանիտար օգնություն են հավաքագրում

Հայ-Ռուսական համալսարանն արդեն մի քանի օր է, ինչ զինվորների և Արցախի բնակիչների համար առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ և դեղորայք է հավաքագրում: 

Ուսանողները, նույնիսկ դասախոսները և այլ կամավորներ պատրաստակամ և միահամուռ ուժերով տեսակավորում են առաջին անհրաժեշտության պարագաները, սնունդը, հագուստը, հիգենիայի պարագաները, այնուհետև ըստ արկղերի դասավորում: 

ՀՌՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում նշված է, որ արդեն երրորդ օրն է, ինչ արկղերը հասնում են հասցեատիրոջը, սակայն հումանիտար օգնության հավաքագրումը շարունակվելու է մինչև երկրում ռազմական դրության ավարտը և մինչ հաղթանակ: