Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցից հայտնում են, որ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: «Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար», ասվում է դպրոցի Ֆեյսբուքի էջում:

Նշենք, որ սահմանապահ այս գյուղն ամենաշատն է տուժել ադրբեջանական հրետակոծությունից: