Ողջ ազգը համախմբվեց՝ բացառությամբ որոշ շրջանակների. դավադրություն կորոնավիրուսի ֆոնին

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին ողջ ազգը համախմբվեց, ինչպես տեսանք, սակայն որոշ բացառություններով, ավա՜ղ:
Մեզ դեռ շատ վաղուց հայտնի քաղաքական շրջանակներ շարունակեցին իրենց իսկ շահերը սպասարկող քաղաքական հայտարարությունները, մինչդեռ իշխանությունը ամեն կերպ կաշվից դուրս գալով փորձում է համախմբել ժղորդին և պայքարել ընդհանուր թշնամու՝ այս անգամ կորոնավիրուսի դեմ:
Սկզբից ՍԴ նախագահի աթոռի ու նախկին ռեժիմի գերի Հրայր Թովմասյանը փայլեց իր քաղաքական հայտարարությամբ, ով փոխարենը պետք է վաղուց արդեն լռած լիներ մի ամբողջ ազգի իր դեմ դուրս հանելուց ու հանրաքվեի պատրաստելուց հետո: «Կառավարությունն ի վիճակի չէ դուրս գալու այս ճգնաժամից» նրա արտահայտությունը պարզ պատճառով անմիջապես հանվեց կայքից ու մեղայականով նա իր մեկ ամսվա աշխատավարձը նվիրաբերեց կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչպես ասում են՝ «и на том спасибо», թե չէ հայերեն այնքան էլ լավ չի հնչում:
Դե իսկ ինչպես ասում են ազգի համար մեկ փեսան՝ նույն ինքը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Վատիկանից իր հերթական ուղերձն ուղարկեց: Սակայն պարզվեց , ժողովուրդ ջան, որ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, բազմաթիվ գիտակից մարդկանց ուղերձների, այս մեկը ոչ այնքան համախմբող էր և հուսադրող: Նա շատ «դիպուկ» ժամանակահատված ընտրեց ու որոշեց ծանր մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հասցեին ու «ազդարարեց», թե նա «դատվելու է այս երկրի, երկնքի եւ պատմության դատարաններում»։ Մինչդեռ Փաշինյանը ամեն գնով փորձում է կոնսոլիդացնել հանրությունը այս բոլորիս համար դժվարին ժամանակաշրջանում: Դժվար է, երբ արտաքին թշնամու դեմ պայքարելիս կան նաև ներքին թշնամիներ:
Ինչ վերաբերում է իշխանության քայլերին, որոնք արվում են համավարակի դեմ պայքար մղելու և դրա ծավալները պակասեցնելու առումով, ապա դերասան Սերգեյ Դանիելյանից՝ նույն ինքը Յոժից ավելի լավ դեռ ոչ մեկը չի նկարագրել իրավիճակը: Ըստ նրա՝ իշխանությունը սրանից ավելի չի կարող անել տվյալ պարագայում, եթե լինեին նախկինները, մենք վաբշե սովից կմեռնեինք, որովհետև իրենք միայն վրեքներս փող կաշխատեին։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է: