Բեյրութը սարսափելի աղետից հետո. պայթյունից վնասները հասնում են 5 միլիարդ դոլարի

Բեյրութը սարսափելի աղետից հետո. պայթյունից վնասները հասնում են 5 միլիարդ դոլարի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100, վիրավորվել 4000 մարդ։ Al Mayadeen հեռուստաընկերությունն ավելի վաղ հաղորդել էր, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում: Լիբանանի իշխանությունները հայտնել էին, որ տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:

LBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Լիբանանի մայրաքաղաքի նահանգապետ Մարվան Աբուդը հայտնել է, որ Բեյրութում պայթյունի հետևանքով վնասը կարող է հասնել մինչև 5 միլիարդ դոլար: