Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տնտեսություն է ներարկվել 144․5 միլիարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տնտեսություն է ներարկվել 144․5 միլիարդ դրամ․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր միջոցառումների շնորհիվ շահառուներին հասանելի ենք դարձրել 144,5 մլրդ դրամ, որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ։ Եվս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել, այսինքն՝ այդ միջոցները տրամադրել ենք բանկերին վարկավորման համար։ Եվ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների շրջանակներում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։ Եվ այս թվերը ներառյալ՝ արձանագրենք, որ 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն՝ այս ճգնաժամային շրջանում, որը, կարծում եմ, բավական շոշափելի գումար է Հայաստանի չափանիշներով»,- ասաց վարչապետը։