Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում

Բելառուսի ուժայինները սկսել են ձերբակալությունները Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ընթացքում

Մինսկի Անկախության պողոտայի մոտակայքում Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են բողոքի ակցիայի առնվազն տասը մասնակցի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Որոշ ժամանակ երթը ուղեկցվել է հատուկ տեխնիկայով: Այնուհետև անվտանգության մի խումբ պաշտոնյաներ՝ ենթադրաբար ՆԳՆ զորքերի հատուկ ջոկատայինները, Մաշերովի պողոտայից հետ են մղել ցուցարարներին դեպի Անկախության պողոտա, ցուցարարները շտապել են ցրվել հարակից բակեր: Ուժայինները մի քանի տասնյակ ցուցարարի շրջապատել են բակերից մեկում և թիրախային ձերբակալություններ են իրականացրել:  Ձերբակալվածների մեջ կան ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Ցուցարարների մեծ մասին հաջողվել  թաքնվել բակերում:

Մի քանի տասնյակ աշխարհազորայիններ և ներքին զորքերի զինծառայողներ դուրս են վազել ռազմական ավտոբուսներից և սկսել են կոշտ կերպով ձերբակալել ցուցարարներին: Ընդհանուր առմամբ՝ կիրակի օրը Մինսկի տարբեր շրջաններում բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ: