Երգիչ Մհերի (Մգեր Արմենիայի) կիսագրագետ գրառումը դարձավ քննադատության պատճառ

Երգիչ Մհերի (Մգեր Արմենիայի) կիսագրագետ գրառումը դարձավ քննադատության պատճառ

Երգիչ Մհերը (Մգեր Արմենիան) ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի իշխանություններին ուղղված հերթական քննադատությամբ էր ներկայացել: Սակայն այս անգամ նրա գրառումն ավելի շատ է քննարկվել և դարձել ֆեյսբուքահայության քննադատության պատճառ: 

Բանն այն է, որ հայերենին լավ չտիրապետող երգիչը իր գրառումը կատարել է բազմաթիվ քերականական սխալներով և քննադատել իշխանությանը: Այդ իսկ պատճառով արժանացել է մարդկանց զայրույթին: 

Երգիչն իր էջում գրել է հետևյալը.

«Մի աստվածացրեք ձեր երկրի ղեկավարներին,սովորական մադիկ են...
Գնում են զուգարան,հաց են ուտում,լողանում են...
Իմաստ չկա,քանզի հիասթափված նրանցից և նրանց աշխատնքից,դուք շուտով նրանց գետնի փալաս կսարքեք...
Ազգային վատ ավանդույթ...
Եղել է,կա և դեռ այդպես էլ շարունկվում է...»,- գրել է Մգեր Արմենիան: 
#мысливслух