Առաջնագծում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Հակոբյանը

Առաջնագծում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիկ Հակոբյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է ջրագնդակի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հենրիկ Հակոբյանը։ Այս մասին hաղորդում է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:   

«Ճանաչեք մեր Հերոսներին: Խորը ցավով հայտնում ենք, որ ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում մեր հերոսների շարքին է միացել նաև ջրագնդակի Հայաստանի ազգային հավաքականի մարզիկներից մեկը՝ Հակոբյան Հենրիկը։

Լուսավոր, ընկերասեր, խելացի, բոլորին միշտ հասնող երիտասարդ։ Մենք հպարտ ենք, որ քեզ պես հերոս ունենք մեր թիմում։ Մենք բոոլորս պարտական ենք Հենրիկի և իրեն պես հերոս տղաներին։

Հոգիդ հանգչի խաղաղությամբ մեր հերոս Հենրի՜կ»,- նշված է ֆեդերացիայի ցավակցական ուղերձում: