Ընտրվեցին ՍԴ երեք դատավորներ

Ընտրվեցին ՍԴ երեք դատավորներ

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և էդգար Շաթիրյանը։

Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր։ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 1 պատգամավոր։ Էդգար Շաթիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85, դեմ՝ 3 պատգամավոր։

ՍԴ դատավորները պետք է ԱԺ-ում երդվեն ու ստանձնեն իրենց լիազորությունները։