«Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ». ադրբեջանի հերթական սուտը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունից հետո, թե Հադրութը ազատագրել են, ռուսական Wargonzo նախագծի լրագրողները տելեգրամի ալիքում, հերքելով լուրը, լուսանկար հրապարակեցին Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութն է վերցրե՞լ» մեկնաբանությամբ: 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին գրեց․ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։

Ավել ուշ Պաշտպանության բանակի նկարահանող խումբը մեկնեց Հադրութ: