Ֆրանսիահայերի խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը մուրճերով հարվածել են հայերին

Ֆրանսիահայերի խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը մուրճերով հարվածել են հայերին

Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։ Խաղաղ ցույցի ժամանակ թուրքերը մուրճերով սկսել են հարվածել հայերին:

Ակցիայի մի մասնակից նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին: