Լուկաշենկոյի խնդրանքով ձևավորվել է զորք, որը կարող է ուղարկվել Բելառուս. Պուտին

Լուկաշենկոյի խնդրանքով ձևավորվել է զորք, որը կարող է ուղարկվել Բելառուս. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցներից պահեստազոր է ձեւավորվել, որն անհրաժեշտության դեպքում կարող է ուղարկվել Բելառուս։ Այս մասին նա ասել է Ռոսսիյա հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում։

Պուտինի խոսքով, դա արվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ ՌԴ ղեկավարն ասել է, որ ռուս ուժայիններին Բելառուս ուղարկելու անհրաժեշտություն առայժմ չկա։ «Ռուսական ուժերը չեն օգտագործվի մինչ այն պահը, քանի դեռ ծայրահեղական ուժերը Բելառուսում չեն անցել սահմանը, չեն սկսել ավազակությունը»,– ասել է նա։