Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհի հետեւանքով զոհեր կան

Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհի հետեւանքով զոհեր կան
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն: