«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու

«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն մարում, և հավաստիացրել է, որ ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են մինչև վերջ գնալ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Ցույցերը չեն մարում, իրենց հունով ընթանում են։ Իհարկե, շաբաթվա ընթացքում ալիքը կարող է մի փոքր նվազել, սակայն հանգստյան օրերին ամեն բան կվերադառնա իր հունին։ Եվ հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այլևս պատրաստ չեն նախկին նախագահին ընդունել, այլևս չեն վստահում նրան, մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,- հայտարարել է Տիխանովսկայան «Մոսկվայի արձագանքը» (Эха Москвы) ռադիոկայանի եթերում։ 

Գործիչը նաև խոստացել է, որ երկրում ցույցերը խաղաղ բնույթ են կրելու։ 

«Բելառուսները խաղաղ բնակիչներ են, և մենք այդ սահմանը որևէ դեպքում չենք անցնելու։ Մարդիկ մի բան են ուզում, որ Լուկաշենկոն հեռանա, և մենք դրան խաղաղ ցույցերի ու գործադուլների միջոցով կհասնենք»,- ընդգծել է նա։

Ինչ կասեք ?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0