Արման Դիլանյանը ընտրվել է ՍԴ նախագահ

Արման Դիլանյանը ընտրվել է ՍԴ նախագահ

Ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որի արդյունքում Արման Դիլանյանը ընտրվել է ՍԴ նախագահ: Համաձայն ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով` առանց նույն պաշտոնին վերընտրվելու իրավունքի: