Նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել. Արցախում վիրավորված ռուս լրագրող

Նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել. Արցախում վիրավորված ռուս լրագրող

Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը, ով վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրողին պատմել է, թե ինչպես է հայտնվել հարվածի տակ:

Ըստ տուժած լրագրողի՝ ադրբեջանական կողմը հատուկ սպասել է, որ եկեղեցում մարդիկ հավաքվեն, հարված հասցնելու համար: 

«Ես նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել»,- ասել է Յուրի Կոտենոկը՝ հավելելով, որ նրանք հարվածել են նույն թիրախին երկու անգամ: Նա նաև ասել է, որ պետք է զգուշանալ և մինիմալիզացնել գադջեթները: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է: