Աղոթում եմ Արցախի և հայերի համար. Մել Գիբսոն

Աղոթում եմ Արցախի և հայերի համար. Մել Գիբսոն

Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը հանդես է եկել տեսաուղերձով ի պաշտպանություն Արցախի և հայերի։ Նա իր տեսաուղերձում ասել է, որ շատ տխրել է, տեղեկանալով հայկական Արցախում վերջին օրերին հակամարտության սրման մասին: Դերասանի կարծիքը Արցախյան իրադարձությունների վերաբերյալ էքսկլյուզիվ հրապարակմամբ ներկայացրել է RTVI-ը: 

Հանրահայտ դերասանը նշել է, որ ունի շատ հայ ընկերներ, որոնք խոսում են իրենց տառապանքների և սիրելիների կորստի մասին, նրանք բոլորն էլ մեծ սրտի տեր մարդիկ են, ինչպես նաև հույս է հայտնել, որ Արցախում կվերահաստատվի խաղաղություն։