Աշխարհազորում կկարողանան ներգրավվել նաև իգական սեռի ներկայացուցիչները

Աշխարհազորում կկարողանան ներգրավվել նաև իգական սեռի ներկայացուցիչները

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին:

Այս մասին սեպտեմբերի 1-ին կայացած ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը` նշելով, որ ներգրավումը լինելու է կամավորության սկզբունքով:

«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ: