Բելգիահայ թավջութակահարը Կոմիտաս է նվագել հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում նվագել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է: