Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. Պոմպեո

Բելառուսի ընտրություններն ազատ չեն եղել. Պոմպեո

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ազատ չեն եղել։ Չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Բելառուսում ընտրություններն ազատ չեն եղել։ Այժմ սկսվել են կոշտ գործողություններ խաղաղ ցուցարարների դեմ։ Ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ՝ ողբերգություն է»,- ասել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։