Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը․ Անդրանիկ Քոչարյան

Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում աշխարհազորի ստեղծման գաղափարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարևոր գաղափար եմ համարում: Աշխարհազորը դիտեք որպես բանակի ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այժմ գաղափարը դրված է շրջանառման մեջ, և մյուս բոլոր հարցերին անդրադարձ կկատարվի օրենքի նախագծի քննարկումների ընթացքում: