Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս պետք է կանխենք նոր կորոնավիրուսային վարակի տարածումը. ՄԻՊ

Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս պետք է կանխենք նոր կորոնավիրուսային վարակի տարածումը. ՄԻՊ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։

Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:

Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։

Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:

Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին։

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան