Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունն ու Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց Գագիկ Ծառուկյանին 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։